09:38  ,  27 մարտի, 2012

Ֆրանսիացիները կունենան իրենց Մեսին

Ֆրանսիայի երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Անժեր» ակումբում փորձաշրջան կանցի կամերունցի Լիոնել Մեսին:

Մեսին հանդես է գալիս Կամերունի մինչեւ 17 տարեկանների հավաքականում: Մեսին այն 12 երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է, որոնց «Անժերը» հնարավորություն է տվել ցուցադրելու իրենց ֆուտբոլային տաղանդը եւ ամրապնդվել եվրոպական ֆուտբոլում: 

Կամերունցի Լիոնել Մեսին ծնվել է 1995 թվականին, այն ժամանակ, երբ արգենտինացի Մեսին 7 կամ 8 տարեկան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English