Հայկական սպորտի նշանավոր ներկայացուցիչների ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` NEWS.am Sport-ում:

Լեւոն Արոնյան
Մաղթում եմ, որ նոր տարում հայացքները լինեն միայն դեպի առաջ: Ձգտենք ավելիին, միշտ փնտրենք: Եվ երբ մեկ տարին անցնի` դուք ասեք, որ իսկապես ինչ-որ բան փոխվեց: Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:

Սերգեյ Մովսեսյան
Ցանկանում եմ, որ ամեն մարդ գտնի երջանկության բանաձեւը եւ մյուս տարի այս ժամանակ ասի, որ տարին իսկապես հաջողվեց: Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:

Տիգրան Պետրոսյան
Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ: Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ համբերություն:

Հենրիխ Մխիթարյան
Շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2013-ն էլ ավելի հաջող լինի հայ ժողովրդի համար: Հասնենք էլ ավելի մեծ հաջողությունների սպորտի ասպարեզում: Թող մեր երկիրը շարունակի ծաղկել: Ցանկանում եմ բոլորին առողջություն, քանի որ առողջության առկայության դեպքում ամեն բանի կարելի է հասնել:

Վարդան Մինասյան
Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում աշխարհում այժմ` կարծում եմ, որ աշխարհի եւ հատկապես Հայաստանի համար ամենից կարեւորը խաղաղությունն է: Մեր երկիրը գտնվում է չկարգավորված կոնֆլիկտի մեջ: Մեր ընտանիքներում թող նույնպես լինի խաղաղություն: Երկրորդ բանը, որ ցանկանում եմ` մեր ժողովուրդը լինի առողջ թե՛ մարմնով, թե՛ հոգով: Եթե ֆիզիկապես առողջ չես, դա ազդում է նաեւ քո հոգեկան առողջության վրա: Եվ երրորդը` ցանկանում եմ մեր ժողովրդին բարեկեցություն: Որպեսզի աշխատանք լինի եւ մարդիկ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել:
Ինչ վերաբերում է ֆուտբոլային աշխարհին, ապա կասեմ մեկ բառով` հաղթանակներ: Ինձ մինչեւ այժմ ցույց են տալիս տեսանյութեր, թե ինչպես էր Երեւանը տոնում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակները: Անկախ սեռից, տարիքից, պատկանելությունից` ֆուտբոլային հաղթանակները միավորում են մեր ազգին:
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի