22:50  ,  29 դեկտեմբերի, 2012

2012թ. «Շախտյորի» իդեալական կազմը (ֆոտո)

Դենեցկի «Շախտյորը» երկրպագուների քվեարկությամբ ներկայացրել է ակումբի՝ 2012թ. իդեալական կազմը: Քվեարկությունն անցկացվել է «Շախտյորի» Facebook-ի էջում:

Ուկրաինայի չեմպիոնի իդեալական կազմում տեղ են գտել՝ Անդրեյ Պյատովը, Ռազվան Ռացը, Ալեքսանդր Կուչերը, Յարոսլավ Ռակիցկին, Դարիո Սրնան, Տոմաշ Խյուշմանը, Ֆերնանդինյոն, Վիլիանը, Ալեքս Տեյշեյրան, Լուիս Ադրիանոն եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։ Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում