22:50 29 դեկտեմբերի, 2012Դենեցկի «Շախտյորը» երկրպագուների քվեարկությամբ ներկայացրել է ակումբի՝ 2012թ. իդեալական կազմը: Քվեարկությունն անցկացվել է «Շախտյորի» Facebook-ի էջում:
Ուկրաինայի չեմպիոնի իդեալական կազմում տեղ են գտել՝ Անդրեյ Պյատովը, Ռազվան Ռացը, Ալեքսանդր Կուչերը, Յարոսլավ Ռակիցկին, Դարիո Սրնան, Տոմաշ Խյուշմանը, Ֆերնանդինյոն, Վիլիանը, Ալեքս Տեյշեյրան, Լուիս Ադրիանոն եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։ Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.