00:24  ,  30 նոյեմբերի, 2026

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ պարտվեց 1:2 հաշվով։

8-րդ րոպեին աչքի ընկավ «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան։

«Բայերից» 69-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ 80-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց արգենտինացի կիսապաշտպան Իգնասիո Ֆերնանդեսը։

«Բորուսիան» 24 միավորով առաջատարն է եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»։ «Բայերը» 5-րդ տեղում է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆելիքս Նմեչա, 8 - Պատրիկ Շիկ, 69, Իգնասիո Ֆերնանդես, 80

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News