22:54  ,  28 նոյեմբերի, 2026

«Լացիոն» հաղթեց Նիլսենի եւ Իսակսենի գոլերի շնորհիվ

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար հռոմեական «Լացիոն» Թուրինում 2:1 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից աչքի ընկան դանիացի պաշտպան Օլիվեր Նիլսենն ու դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը։

«Լացիոն» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տորինոն» ունի 14 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Տորինո» - «Լացիո»՝ 1:2 

Չե Ադամս, 62 - Օլիվեր Նիլսեն, 42, Գուստավ Իսակսեն, 44

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում