21:23  ,  28 նոյեմբերի, 2026

Պարածանրամարտի ԱԱ․ Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից ոսկե մեդալ նվաճեց Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։

Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։։

Աննայի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը։

Գյումրեցի Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Խորենը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

Վանաձորցի Արթուր Բաբայանը 54 կգ քաշային կարգում հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մրցափորձերը՝ բարձրացնելով 132, 141 և 142 կգ։

Այս արդյունքով Արթուրը նվաճեց աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալը։

Արթուրի անձնական մարզիչն է Արամ Զուրաբյանը։

Գյումրեցի Ռաֆայել Համազասպյանը, պայքարի մեջ մտավ պատանիների մրցապայքարում։

Ռաֆայելը հաջողությամբ կատարեց առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 145 և 154 կգ։ Երրորդ մոտեցմամբ նա փորձեց բարձրացնել 155 կգ, սակայն այս անգամ մոտեցումը չհաջողվեց։

Արդյունքում Ռաֆայել Համազասպյանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

Ռաֆայելի անձնական մարզիչն է Քրիստինե Պետրոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print