20:53  ,  28 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Բրենթֆորդին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։ Աչքի ընկամ նաեւ նորվեգացի պաշտպան Քրիստոֆեր Այերը եւ գերմանացի Քեւին Շադեն։

«Բրենթֆորդը» 20 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով նախավերջինն է։

20 միավոր ունի նաեւ 6-րդ տեղում գտնվող «Լիդս Յունայթեդը», որը 3:0 հաշվով հաղթեց «Քովենթրի Սիթիին»։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 0:4 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 19, 32, Քրիստոֆեր Այեր, 82, Քեւին Շադե, 90+1

«Լիդս Յունայթեդ» - «Քովենթրի Սիթի»՝ 3:0 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 40, Շոն Լոնգսթաֆ, 45, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում