ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի եւ «Բոկա Խունիորսի» նախկին խաղացող Կառլոս Տեւեսի հրաժեշտի հանդիպմանը, հաղորդում է ESPN-ը։
42-ամյա Տեւեսը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականին, սակայն հիմա որոշել է մեծ միջոցառում կազմակերպել։
Մրցախաղին հրավիրված է նաեւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դեռ չի պատասխանել։
Տեւեսը Ռոնալդուի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում», Մեսիի թիմակիցը՝ Արգենտինայի հավաքականում։
Հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին 20-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 27 նոյեմբերի
11:04 , 27 նոյեմբերի 
10:42 , 27 նոյեմբերի
10:11 , 27 նոյեմբերի
09:07 , 27 նոյեմբերի
02:02 , 27 նոյեմբերի
01:57 , 27 նոյեմբերի
00:45 , 27 նոյեմբերի
23:36 , 26 նոյեմբերի 
22:24 , 26 նոյեմբերի