11:04  ,  27 նոյեմբերի, 2026

Մեսին կմասնակցի Տեւեսի հրաժեշտի հանդիպմանը

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի  Արգենտինայի հավաքականի եւ «Բոկա Խունիորսի» նախկին խաղացող Կառլոս Տեւեսի հրաժեշտի հանդիպմանը, հաղորդում է ESPN-ը։

42-ամյա Տեւեսը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականին, սակայն հիմա որոշել է մեծ միջոցառում կազմակերպել։

Մրցախաղին հրավիրված է նաեւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դեռ չի պատասխանել։

Տեւեսը Ռոնալդուի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում», Մեսիի թիմակիցը՝ Արգենտինայի հավաքականում։

Հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին 20-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print