23:36  ,  26 նոյեմբերի, 2026

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում հյուրընկալվեց ավստրիական «Զալցբուրգին»։

Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով (տեսանյութ)։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 19-ամյա լեհ կիսապաշտպան Բարտոշ Մազուրեկը։ 51-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը շեղեց սեփական դարպասը երեւանյան թիմի 29-ամյա կիսապաշտպան Մաքսանս Կարլիերը։ 

90-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ չիրացրեց «Զալցբուրգի» 22-ամյա կոտդիվուարցի հարձակվող Քարիմ Կոնատեն։

«Արարատ-Արմենիան» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դեկտեմբերի 10-ին կընդունի Նիդերլանդների ՆԵԿ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print