22:24  ,  26 նոյեմբերի, 2026

Գեւորգ Ղազարյանը սկսել է հանդիպումներ ՀՖՖ անդամների հետ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանը հանդիպումների շարք է սկսել ՀՖՖ անդամների հետ, որոնք էլ ընտրելու են ՀՖՖ նախագահին։

Գեւորգ Ղազարյանը քննարկումներ է ունեցել, ներկայացրել տեսլականն ու ծրագրերը։

Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի ընտրություններում նրա մրցակիցը կլինի «Սյունիքի» առաջադրած Դենիս Ջորկաեֆը, որը եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print