19:27  ,  26 նոյեմբերի, 2026

Կոմպանին՝ «Լիլից» կրած պարտության մասին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է ֆրանսիական «Լիլից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում։

«Առաջին խաղակեսն անցավ այնպես, ինչպես մենք ակնկալում էին՝ հաշվի առնելով մեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Իսկ երկրորդ խաղակեսում մենք պարզապես դուրս մնացինք ռիթմից։ Պետք է մինչեւ վերջին րոպեն թելադրել սեփական խաղը։

Խաղացողները ջանք էին գործադրում, նվիրված էին եւ կշտամբանքի առիթ չեն տվել։ Երկրորդ գոլը պետք է չլիներ, բայց ես իմ փորձից գիտեմ, որ այդպես պատահում է։ Հիմա մենք պետք է միասնական լինենք եւ պայքարենք հաջողության համար եւ հաճույք ստանալ այդ պայքարից»,- Կոմպանիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Բավարիան» 8 միավորով 15-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print