18:52  ,  26 նոյեմբերի, 2026

ՉԼ․ Էնթոնի Գորդոնը՝ շաբաթվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գորդոնը դուբլի հեղինակ էր դարձել ադրբեջանական «Սաբահի» դեմ խաղում (4:1)։

Մրցանակին հավակնում էին նաեւ Անտոնի Նուսան («ՌԲ Լայպցիգ», Նորվեգիա), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) եւ Կուչո Էրնանդեսը («Բետիս», Կոլումբիա)։

Նուսան երկու գոլ էր խփել ֆրանսիական «Լանսի» դեմ խաղում (2:1)։

Մբապեն դուբլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (5:1)։

Էրնանդեսը երկու գոլ էր խփել Սլովակիայի «Սլովանին» (2:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print