16:42  ,  26 նոյեմբերի, 2026

Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը կմասնակցեն World Boxing Cup Finals

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, կմասնակցեն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք World Boxing-ի աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մարզիկները մրցավայրում են հավաքականի մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։

Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Մասնակցության իրավունք են ստացել յուրաքանչյուր քաշային կարգում մրցաշրջանի լավագույն արդյունքներ գրանցած բռնցքամարտիկները։

World Boxing Cup Finals-ը 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է։ Մրցաշարում վաստակած վարկանիշային միավորները կարևոր նշանակություն կունենան նաև 2027 և 2028 թվականների օլիմպիական ընտրական մրցաշարերում մարզիկների դասակարգման համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print