16:42 26 նոյեմբերի, 2026Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, կմասնակցեն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք World Boxing-ի աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մարզիկները մրցավայրում են հավաքականի մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։
Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Մասնակցության իրավունք են ստացել յուրաքանչյուր քաշային կարգում մրցաշրջանի լավագույն արդյունքներ գրանցած բռնցքամարտիկները։
World Boxing Cup Finals-ը 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է։ Մրցաշարում վաստակած վարկանիշային միավորները կարևոր նշանակություն կունենան նաև 2027 և 2028 թվականների օլիմպիական ընտրական մրցաշարերում մարզիկների դասակարգման համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.