00:23  ,  25 նոյեմբերի, 2026

Ռոնալդուի 987-րդ գոլը (տեսանյութ)

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 987-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում (տեսանյութ)։

Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթեց Կատարի «Ալ Սադին»։

Ռոնալդուն 13-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ «Ալ Նասրի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը (տեսանյութ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում