23:43  ,  24 նոյեմբերի, 2026

Գուկեշն ու Սինդարովը ոչ ոքի խաղացին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար առաջին պարտիայում

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մրցամարտը։

Գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն եւ հավակնորդների մրցաշարի հաղթող, 20-ամյա ուզբեկ Ջավոխիր Սինդարովն առաջին պարտիան ավարտեցին ոչ ոքի։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Սինդարովը։

Առաջնությունը կներառի առավելագույնը 14 դասական պարտիա։ Կհաղթի առաջինը 7.5 միավոր վաստակած շախմատիստը։ 

Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

Մրցանակային հիմնադրամը 2.5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print