20:03  ,  24 նոյեմբերի, 2026

CAS-ը Սենեգալին ճանաչեց 2025թ․ Աֆրիկայի ազգերի գավաթակիր

Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) ֆուտբոլի Սենեգալի հավաքականին հռչակել է 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող, հաղորդում է RMC Sport-ը:

Այս տարիվա մարտին Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CAF) Կարգապահական կոմիտեն սենեգալցիներին տեխնիկական պարտություն էր գրանցել 0։3 հաշվով՝ 98-րդ րոպեին Բրաիմ Դիասի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցից հետո խաղադաշտը լքելու համար, իսկ մրցաշարի գավաթը շնորհել էր Մարոկկոյին:

CAS-ը չեղարկել է այդ որոշումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում