19:05  ,  24 նոյեմբերի, 2026

Յանիկ Սիները վիրահատվել է

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները (Իտալիա) վիրահատվել է Ֆինլանդիայում: Այս մասին հայտնում է Rai Südtirol-ը։

Աշխարհի երկրորդ ռակետն աջ ծնկի վիրահատություն է տարել:

Իտալացի թենիսիստի հետվիրահատական շրջանը կտեւի շուրջ երեք ամիս։ Նա բաց կթողնի հունվարին անցկացվելիք Australian Open-ը։

Հիշեցնենք, որ Սիները վնասվածք էր ստացել հուլիսին Ուիմբլդոնի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում