16:13  ,  24 նոյեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» մեկնեց Ավստրիա (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» մեկնեց Զալցբուրգ (տեսանյութ):

Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի մրցակիցը կլինի ավստրիական «Զալցբուրգը»։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 21:45-ին:

Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոնը 2:3 հաշվով պարտվեց պորտուգալական «Տորենսեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում