14:45  ,  24 նոյեմբերի, 2026

Լեւոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում աջակցություն է հայտնել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչ Գեւորգ Ղազարյանին, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print