Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4։
Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ Աչքի ընկավ նաեւ 23-ամյա խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։
«Ատալանտայից» դուբլ ձեւակերպեց 25-ամյա բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետերալերն։ Աչքի ընկավ նաեւ 27-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։
Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց 29-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 78-րդ րոպեին։
«Ինտերը» 29 միավորով երրորդն է եւ առաջատար «Լացիոյից» հետ է 1 միավոր։ «Ատալանտան» 12-րդ տեղում է՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ատալանտա» - «Ինտեր»՝ 4:4 (տեսանյութ)
Էլիֆ Էլմաս, 35, Շառլ Դե Կետելարե, 72, 80, Ֆրանկ Կեսիե, 90, 11մ - Ֆրանչեսկո Էսպոզիտո, 16, 33, 52, Պետար Սուչիչ, 76, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:55 , 23 նոյեմբերի
01:40 , 23 նոյեմբերի 
23:48 , 22 նոյեմբերի 
22:54 , 22 նոյեմբերի
22:39 , 22 նոյեմբերի
22:24 , 22 նոյեմբերի 
21:54 , 22 նոյեմբերի
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի