01:40 23 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4։
Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ Աչքի ընկավ նաեւ 23-ամյա խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։
«Ատալանտայից» դուբլ ձեւակերպեց 25-ամյա բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետերալերն։ Աչքի ընկավ նաեւ 27-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։
Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց 29-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 78-րդ րոպեին։
«Ինտերը» 29 միավորով երրորդն է եւ առաջատար «Լացիոյից» հետ է 1 միավոր։ «Ատալանտան» 12-րդ տեղում է՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ատալանտա» - «Ինտեր»՝ 4:4 (տեսանյութ)
Էլիֆ Էլմաս, 35, Շառլ Դե Կետելարե, 72, 80, Ֆրանկ Կեսիե, 90, 11մ - Ֆրանչեսկո Էսպոզիտո, 16, 33, 52, Պետար Սուչիչ, 76, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.