23:48  ,  22 նոյեմբերի, 2026

Ալկարասը՝ ATP Finals-ի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Թուրինում (Իտալիա) անցկացված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:2, 7:6 (9:7) հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Ալկարասն առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։ 23-ամյա թենիսիստը 30-րդ տիտղոսը նվաճեց պրոֆեսիոնալ կարիերայում։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում