22:24  ,  22 նոյեմբերի, 2026

Պոչետինոյի նորամուտի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց՝ 0:4 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին», որի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն։

Արդեն 8-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ մանչեսթերյան թիմի ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոն։

Տուգանայինը արդյունավետ իրացրեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

Երեք րոպե անց դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռիո Նգումոան եւ իսպանացի հարձակվող Վիկտոր Մունյոսը։

«Լիվերպուլը» 21 միավորով չորրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 8 միավոր եւ նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 10, Ֆլորիան Վիրց, 13, Ռիո Նգումոա, 66, Վիկտոր Մունյոս, 82

Հեռացում՝ Լենի Յորո («Մանչեսթեր Յունայթեդ»), 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում