Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել «Նիցայի» դեմ Ֆրանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Նրան պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից 38-րդ րոպեին։ Փարիզյան թիմը հաղթել էր 3:2 հաշվով։
Ամենայն հավանականությամբ, Դեզիրե Դուեն մի քանի ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Դեզիրե Դուեն մասնակցել է 15 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Դեզիրե Դուեի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի 
01:38 , 22 նոյեմբերի
23:35 , 21 նոյեմբերի 
22:50 , 21 նոյեմբերի