02:02  ,  22 նոյեմբերի, 2026

Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սելտայի» իսպանացի հարձակվող Պաբլո Դուրանը։

38-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

66-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որին գոլային փոխանցում կատարեց Կիլիան Մբապեն։

85-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։

«Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է, «Սելտան» ունի 13 միավոր եւ 13-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2:1 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 66, Կառլոս Էսպի, 85 - Պաբլո Դուրան, 6

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե («Ռեալ»), 38

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News