02:02 22 նոյեմբերի, 2026Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սելտայի» իսպանացի հարձակվող Պաբլո Դուրանը։
38-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
66-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որին գոլային փոխանցում կատարեց Կիլիան Մբապեն։
85-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։
«Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է, «Սելտան» ունի 13 միավոր եւ 13-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2:1 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 66, Կառլոս Էսպի, 85 - Պաբլո Դուրան, 6
Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե («Ռեալ»), 38
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.