13:49  ,  20 նոյեմբերի, 2026

Էդուարդ Սպերցյանը պատրաստ է դուրս գալ խաղադաշտ

Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից հետո վերականգնվել է եւ ցանկություն է հայտնել մասնակցելու «Ալ Նասրի» դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Akhbaar24-ը։

Հայտացուցակում Սպերցյանի ընդգրկվելու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն «Ալ Ահլիի» մարզչական եւ բժշկական շտաբերը։

Սպերցյանը աքիլեսյան ջլի վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին Կատարի «Ալ Սադի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում (0:0) եւ բաց էր թողել Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպմները Ազգերի լիգայի խմբային փուլում։

Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Ահլի» - «Ալ Նասր» հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում