13:49 20 նոյեմբերի, 2026Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից հետո վերականգնվել է եւ ցանկություն է հայտնել մասնակցելու «Ալ Նասրի» դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Akhbaar24-ը։
Հայտացուցակում Սպերցյանի ընդգրկվելու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն «Ալ Ահլիի» մարզչական եւ բժշկական շտաբերը։
Սպերցյանը աքիլեսյան ջլի վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին Կատարի «Ալ Սադի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում (0:0) եւ բաց էր թողել Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպմները Ազգերի լիգայի խմբային փուլում։
Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Ահլի» - «Ալ Նասր» հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.