12:28  ,  20 նոյեմբերի, 2026

Տաշքենդ․ Արման Ղուկասյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժությունների եզրափակչում նվաճել է արծաթե մեդալ։

Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում նվաճել է բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print