12:11  ,  19 նոյեմբերի, 2026

Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի», Մյունխենի «Բավարիայի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Այս տարվա ապրիլից Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչն է հույն մասնագետ Յորգոս Դոնիսը։ 2026թ․ աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայի թիմը չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ՝ խմբում գրավելով վերջին տեղը։

Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ ԱՄՆ-ի հավաքականը, որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալուց հետո։ Նա գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Գվարդիոլան անցած մրցաշրջանի ավարտից հետո է հեռացել «Մանչեսթեր Սիթիից» եւ մտադիր է առնվազն մեկ տարի հանգստանալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում