01:00  ,  19 նոյեմբերի, 2026

Իսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլը նպաստեց «Տեներիֆեի» հաղթանակին (տեսանյութ)

«Տեներիֆեն» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ 1/64 եզրափակիչում «Տեներիֆեն» հյուրընկալվեց «Բադախոսին» եւ հաղթեց 5:2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Տեներիֆեից» դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։

Իսպանիայի գավաթ, 1/64 եզրափակիչ

«Բադախոս» - «Տեներիֆե»՝ 2:5 (տեսանյութ)

Կառլոս Բեյտիա, 48, Խորխե Բարբա, 74 - Հրանտ-Լեոն Ռանոս, 6, 38, Խուանխո Սանչես, 7, Իվան Չապելա, 69, Վիկտոր Մորենո, 90+5

Հեռացում՝ Ռոկո Յուրեսկին («Տեներիֆե»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում