22:14  ,  18 նոյեմբերի, 2026

Globe Soccer Awards. Տարվա լավագույն ակումբի մրցանակի հավակնորդները

Globe Soccer Awards-ը ներկայացրել է տարվա լավագույն ակումբի մրցանակի հավակնորդներին։

Տղամարդկանց ֆուտբոլում մրցանակին հավակնում են Ջիդայի «Ալ Ահլին», Լոնդոնի «Արսենալը», անգլիական «Աստոն Վիլան», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», բրազիլական «Ֆլամենգոն», իտալական «Ինտերը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Կանանց ֆուտբոլում մրցանակին հավակնում են «Արսենալը», «Բարսելոնան», «Բավարիան», բրազիլական «Կրուզեյրոն», անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական «Լիոնը»։

Անցած տարի մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ն, կանանց ֆուտբոլում՝ «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print