12:45  ,  18 նոյեմբերի, 2026

ATP Finals. Աշխարհի առաջին ռակետը տարավ երկրորդ հաղթանակը եւ կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ալեքսանդր Զվերեւը երկրորդ հաղթանակը տարավ Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում՝ ATP Finals-ում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի ներկայացուցիչը 6:2, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Առաջին տուրում Ալեքսանդր Զվերեւը 6:4, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 10-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Խոդարին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News