10:25  ,  16 նոյեմբերի, 2026

WTA Finals. Միրա Անդրեեւան նվաճեց տիտղոսը

Աշխարհի երրորդ ռակետ Միրա Անդրեեւան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (WTA Finals) չեմպիոնի տիտղոսը։

Ռուսաստանցի թենիսիստուհին 7:5, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Միրա Անդրեեւան 2004 թվականին Մարիա Շարապովայի հաղթանակից հետո երկրորդ ռուսաստանցին է, որը նվաճում է այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print