12:37  ,  16 նոյեմբերի, 2026

2003-ից հետո Զիդանը լավագույն մեկնարկը գրանցեց Ֆրանսիայի թիմի գլխավոր մարզիչներից

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին 6 հանդիպումներում տարավ 4 հաղթանակ (երկուական հաղթանակ Թուրքիայի՝ 1:0, 2:1 եւ Բելգիայի՝ 1:0, 4:1 նկատմամբ), ունեցավ 1 ոչ ոքի (Իտալիայի հետ՝ 1:1) եւ կրեց 1 պարտություն (Իտալիայից՝ 1:3)։

2003 թվականից հետո սա լավագույն մեկնարկն է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչների համար։

Ժակ Սանտինին 2003-ին ունեցել էր նույն վիճակագրությունն առաջին 6 հանդիպումից հետո (4 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն)։

Սանտինիից հետո Ֆրանսիայի հավաքականը ղեկավարել են Ռայմոն Դոմենեկը, Լորան Բլանը եւ Դիդիե Դեշամը (2012-2026)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print