Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն հեռացել է ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից եւ նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոյեմբերի 12-ին մանչեսթերյան ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր թիմի նախկին ֆուտբոլիստ, անգլիացի Մայքլ Քերիկին, որը այս տարվա հունվարին էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդին» եւ նվաճել Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալները։
54-ամյա Պոչետինոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է The Athletic-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 18-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի
11:04 , 13 նոյեմբերի
10:05 , 13 նոյեմբերի
09:03 , 13 նոյեմբերի
01:39 , 13 նոյեմբերի 
00:34 , 13 նոյեմբերի
00:07 , 13 նոյեմբերի
23:41 , 12 նոյեմբերի 
23:29 , 12 նոյեմբերի