15:12  ,  12 նոյեմբերի, 2026

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում հանգուցյալների հուշասրահ կբացի

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կբացի 1500 քառակուսի մետր մակերեսով հուշասրահ:

Կատալոնական ակումբը երկրպագուներին թույլ կտա հարգանքի տուրք մատուցել իրենց հանգուցյալ մերձավորներին՝ թաղելով նրանց մոխիրը կամ տեղադրելով հուշատախտակներ, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքի:

Հուշասրահը կգտնվի խաղադաշտից մի քանի մետր հեռավորության վրա և հասանելի կլինի շուրջօրյա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում