14:04  ,  12 նոյեմբերի, 2026

Ռոնալդուն՝ անգլիական ֆուտբոլի մասին սերիալի պրոդյուսեր

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան հրապարակումով հայտնել է անգլիական ֆուտբոլի մասին սերիալի նկարահանումների մասին։

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սերիալի պրոդյուսերն է։ Նկարահանումն իրականացնում է UR•Marv Studios-ը, որի ղեկավարներն են Ռոնալդուն եւ պրոդյուսեր Մեթյու Վոնը։

Սերիալում գլխավոր դերակատարը Դեմիեն Լյուիսն է։

Կադրում կհայտնվեն նաեւ Ռոնալդուն եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում