13:01  ,  12 նոյեմբերի, 2026

WTA Finals. Անդրեեւան հաղթեց Սաբալենկային եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլում աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան երկրորդ շրջանում 6:4, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային եւ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Առաջին շրջանում Անդրեեւան հաղթել էր ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։

Նախորդ անգամ ռուսաստանցիներից WTA Finals-ի կիսաեզրափակիչ 2016-ին դուրս էր եկել Սվետլանա Կուզնեցովան։

WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,5 միլիոն դոլար է։

Անցած տարի տիտղոսը նվաճել էր աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը եզրափակիչում հաղթել էր Արինա Սաբալենկային։ Այս տարի Ռիբակինան հրաժարվել էր մասնակցությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news