Հավաքականի ներսում հեղափոխություն է կատարվել: Վաղը խաղադաշտում կտեսնեք լիովին նոր՝ երիտասարդ հավաքական: Խնդիր ենք դրել՝ երկու խաղում հաղթել: Դրան ենք գնում: Ինչքանով կստացվի, խաղերը ցույց կտան: Ես հուսով եմ, որ վաղը կհաղթենք Կիպրոսին, բայց դեռ չենք կարող ունենալ ստաբիլ հավաքական: Պետք է համբեել, աշխատել եւ մեկս մեկիս օգնել:
Այսպես նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կիպրոսի հավաքականին։
«Լավ վերլուծել ենք մրցակցին: Գիտենք, որ անհաջող խաղ ենք ունեցեն նրանց հետ առաջին հանդիպումում: Գիտենք նաեւ, թե ինչի արդյունքում նրանք հաջողության հասան մեր նկատմամբ: Կփորձենք փակել նրանց ուժեղ կողմերը եւ մեր ուժեղ կողմերով ճնշել մրցակցին: Այդպես ենք տրամադրված:
Խնդիր ենք դրել երկու խաղում հաղթել: Դրան ենք գնում: Ինչքանով կստացվի, խաղերը ցույց կտան: Այդպես ենք տրամադրված: Վաղը կտեսնեք թիմ, ինչի մասին ես վաղուց խոսել եմ. խոսքը սերնդափոխության մասին է: Մինչեւ 23 տարեկան 8 ֆուտբոլիստ է լինելու խաղադադաշտում: Վերջին տարիներին այդպիսի բան չեմ հիշում: Կտեսնեք երիտասարդ թիմ, 30 տարեկան ֆուտբոլիստ չի լինելու դաշտում: Ես գնում եմ այդ ճանապարհով, հստակ գիտեմ, ուր եմ գնում իմ թիմի հետ:
Աստված տա՝ վաղը հաղթենք: Մեզ շատ է պետք: Ինչպես էլ լինի այս երկու խաղերը, միեւնույն է՝ վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: Գիտենք մեր խնդիրները, գիտենք ինչ կորուստներ ունենք, բայց չենք ուզում այդ մասին խոսել եւ շեշտել: Թիմում ունենք թիմային ոգի եւ տրամադրված ենք մի կողմ դնել մեր խնդիրները:
Դարպասապահի ընտրությունը հավաքականի դարպասապահների գլխավոր մարզիչի որոշումն է: Իմ կարծիքով, եթե ունենայինք Ռոման Բերեզովսկի, գուցե նա խաղար 70 տոկոս, բայց մենք կգտնենք այն 30 տոկոսը եւ կգտենքն երկրորդ եւ երրորդ դարպասասապահին:
Գեւորգ Տարախչյանը «Փյունիկում» է, ում ես եմ վերցրել «Փյունիկ»: Ես նրան հավատացել եմ եւ գիտեմ, որ նա ֆուտբոլիստ է: Լեւոն Պետրոսյանը նորից իմ ֆուտբոլիստն է, իր առաջին քայլերն արել է նորից ինձ հետ «Փյունիկում»: հարց է առաջանում, թե ինչու նրանք չկան, եթե այդքան լավն են: Իրենք կան մեր ընդլայված ցուցակում եւ շատ մոտ են հավաքական ընդգրկվելուն:
Բալեկյանին հրավիրել ենք, բայց նա չի ուզել գա: Երեւի Լուկաս Սելարայանը չկա, այդ պատճառով չի գալիս: Մենք նրան հրավիրել էինք նախորդ անգամ, նա չեկավ:
Հարվի Սարաջյանի համար անձամբ եմ խնդրել Յուրա Մովսիսյանին, գնալ զրուցել նրա հետ: Տեսազանգով կապ հաստատեցինք եւ զրուցեցինք: Այս պահին աշխատանք է գնում նրա՝ հավաքական գալու համար: Գարնանը Հարվիին կտեսնենք հավաքականում:
Երբ ես ընդունեցի «Փյունիկը», մեծ խնդիրներ կային: Մեկուկես տարի անց ես տվեցի արդյունք: Չմոռանանք, որ ես այնտեղ աշխատում էի ամենօրյա ռեժիմով: Հավաքականում չկա ամենօրյա ռեժիմ:
Հավաքականի ներսում հեղափոխություն է կատարվել: Մենք ունենք նոր թիմ, դուք տեսնում եք կարգապահ թիմ, նվիրված, թիմային ոգի ունեցող կազմ: Այս ամենին զուգահեռ չի կարող այսքան արագ լինել արդյունք: Երբ հաղթեցինք Իռլանդիային, այն ժամանակ ասացի, որ շատ ուրախ եմ հաղթանակի համար, բայց կայությունուն միշտ չենք կարող ունենալ: Ես հուզով եմ, որ վաղը կհաղթենք, բայց դեռ չենք կարող ունենալ ստաբիլ հավաքական: Պետք է համբեել, աշխատել եւ մեկս մեկիս օգնել:
Ովքեր շեշտը դրել են քննադատության վրա, դրանով ինձ վնաս չեն տալիս: Ամենադժվար բանը հավաքականում ստաբիլություն ստանալն է: Դա շուտ չի կարող լինել: Գնում ենք այդ ճանապարհով: Կլինի 2-3-4 տարուց, չեմ կարող ասե, բայց կլինի:
Առաջիկա ֆեդերացիայի նախագահի ընտրությունների մասին, ինձ համար կարեւոր չի, թե ով է ընտրվելու նախագահ: Ես աշխատում եմ հավաքականի հետ, այլ ոչ ֆեդերացիայի նախագահի:
Ով էլ ընտրվի, բոլորի հետ էլ կարող եմ աշխատել: Ով էլ կընտրվի, մեծ սիրով կաշխատեմ ֆեդերացիայի նոր նախագահի հետ»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում ոչ ոքի արդյունք (0:0) էր գրանցել Չեռնոգորիայի հետ խաղում:
Հայաստան – Կիպրոս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին եւ կմեկնարկի 21:00-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի