ՈւԵՖԱ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Ֆրանսիայի թիմին եւ պարտվեց 0։4 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիական «Մարսելի» Մ-17 թիմի 16-ամյա աջ եզրային հարձակվող Էլիես Դիալոն (5, 16, 28)։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ ֆրանսիական «Տրուայի» երկրորդ թիմի 16-ամյա հարձակվող Յանիս Խարբուշը (63, 11մ)։
10-րդ խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի եւ Լյուքսեմբուրգի թիմերը, որոնց խաղում 6։0 հաշվով հաղթեցին իտալացիները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի