Նոյեմբերի 10-ին ֆիննական Վանտաայի «Էներգիա Արենա» մարզադահլիճում կկայանա ՖԻՖԱ-ի ֆուտզալի աշխարհի 2028 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի Ֆինլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղի տեսուչը կլինի Արման Ալաբերքյանը, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։
Նոյեմբերի 11-17-ը Վրաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Մ-17 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 14-րդ խմբի մինի մրցաշարը։ Մասնակցելու են Վրաստանի, Ավստրիայի և Ղազախստանի հավաքականները։ Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ մրցավարի օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը։
Նոյեմբերի 13-19-ը Բելգիայի Բրյուսել և Տյուբիզ քաղաքներում կանցկացվի Կանանց Մ-17 Եվրոպայի 2026/27 թթ. առաջնության ընտրական առաջին փուլը։ Մրցաշարին կմասնակցեն Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Արաքսյա Սարիբեկյանը, իսկ մրցավարի օգնական՝ Լիանա Գրիգորյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:27 , 9 նոյեմբերի
18:04 , 9 նոյեմբերի
17:28 , 9 նոյեմբերի
17:02 , 9 նոյեմբերի
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի
14:03 , 9 նոյեմբերի
13:09 , 9 նոյեմբերի 
12:40 , 9 նոյեմբերի
12:06 , 9 նոյեմբերի