18:27 9 նոյեմբերի, 2026Նոյեմբերի 10-ին ֆիննական Վանտաայի «Էներգիա Արենա» մարզադահլիճում կկայանա ՖԻՖԱ-ի ֆուտզալի աշխարհի 2028 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի Ֆինլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղի տեսուչը կլինի Արման Ալաբերքյանը, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։
Նոյեմբերի 11-17-ը Վրաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Մ-17 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 14-րդ խմբի մինի մրցաշարը։ Մասնակցելու են Վրաստանի, Ավստրիայի և Ղազախստանի հավաքականները։ Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ մրցավարի օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը։
Նոյեմբերի 13-19-ը Բելգիայի Բրյուսել և Տյուբիզ քաղաքներում կանցկացվի Կանանց Մ-17 Եվրոպայի 2026/27 թթ. առաջնության ընտրական առաջին փուլը։ Մրցաշարին կմասնակցեն Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Արաքսյա Սարիբեկյանը, իսկ մրցավարի օգնական՝ Լիանա Գրիգորյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.