Հայաստանի հավաքականի եւ Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար ազգային հավաքական չհրավիրվելուն։
«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ։
Վնասվածքիցս հետո նոր եմ վերադարձել խաղադաշտ եւ դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում։ Այս ընթացքում ինձ համար շատ կարեւոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքս կրկնվել էր։
Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունս եւ գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին։
Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում եւ վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար։
Հոգով եւ սրտով միշտ հավաքականի հետ եմ։ Կհանդիպենք շուտով»,- գրել է Վահան Բիչախչյանը։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին կընդունի Կիպրոսին, նոյեմբերի 15-ին՝ կհյուրընկալվի Լատվիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի
14:03 , 9 նոյեմբերի
13:09 , 9 նոյեմբերի 
12:40 , 9 նոյեմբերի
12:06 , 9 նոյեմբերի 
11:31 , 9 նոյեմբերի 
11:03 , 9 նոյեմբերի
10:38 , 9 նոյեմբերի
10:07 , 9 նոյեմբերի