Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Կոմոյի» նկատմամբ Իտալիայի Ա Սերիայի առաջնության 11-րդ տուրում։
«27 օրում անցկացրել ենք 9 հանդիպում։ Այս ընթացքում եղել են խաղի եւ արդյունքների տեսանկյունից վայրիվերումներ։
Անհնար է ամեն ինչ միշտ ճիշտ անել։ Երբեմն պետք է կարողանալ հպարտությունը դնել մի կողմ, ընդունել հիասթափությունը եւ օգտագործել այն մոտիվացվելու համար, որպեսզի համառ աշխատանքի միջոցով ավելի ուժեղանալ։
«Կոմոյի» դեմ խաղում ավելացրինք տեմպն ու ինտենսիվությունը, ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ եւ արդյունավետ օգտագործեցինք թիմային պրեսինգը։ Միասնական խաղացինք եւ արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մրցակիցը չկարողա ճնշում գործադրել։
Ցանկանում եմ շնորհավորել մեր ֆուտբոլիստներին»,- Կիվուի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի կայքը։
«Ինտերը» 28 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լացիոյից» հետ է 1 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 9 նոյեմբերի
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի
14:03 , 9 նոյեմբերի
13:09 , 9 նոյեմբերի 
12:40 , 9 նոյեմբերի
12:06 , 9 նոյեմբերի 
11:31 , 9 նոյեմբերի 
11:03 , 9 նոյեմբերի
10:38 , 9 նոյեմբերի