01:56  ,  9 նոյեմբերի, 2026

«Բարսելոնայի» կամային հաղթանակը Մադրիդում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» 33 միավորով առաջատարն է, «Աթլետիկոն» երրորդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)

Ջուլիանո Սիմեոնե, 10 - Ֆերմին Լոպես, 45, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում