16:08  ,  8 նոյեմբերի, 2026

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը

Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 խաղին:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքականի առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին:

Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը թիմին կմիանան նոյեմբերի 9-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին կընդունի Կիպրոսի թիմին, նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»
Գոռ Մատինյան - «Սարդարապատ»

Պաշտպաններ

Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս» (Հունաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Հարձակվողներ

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Տեներիֆե» (Իսպանիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» 

Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։

Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա») նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News